Թուրքիա կատարած իր այցի ընթացքում Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները կոչ է արել Թուրքիային արագացնել բարեփոխումների իրականացումը` դեպի Եվրամիությանն անդամակցելուն տանող ճանապարհը հարթելու համար: Սակայն Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ Կիպրոսի հարցը խոչընդոտում է այդ գործընթացը:
Ֆրանսիայի արտգործնախարարը շեշտել է, որ ԵՄ-ում անդամակցության գործընթացում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է շարունակել բարեփոխումների իրականացումը:
Եւրամիությանը Թուրքիայի անդամակցության աջակիցներն ասում են, թե Միության համար շահավետ է լինելու Թուրքիայի նման մեծ և արագ զարգացող տնտեսություն ունեցող երկրի ընդգրկումը: Այդ քայլի քննադատները, սակայն, համոզված չեն, որ ԵՄ-ի կազմում աղքատության բարձր մակարդակ ունեցող, մահմեդական երկիր ընդունումը խելամիտ քայլ է լինելու: