Մատչելի հղումներ

Ֆրանսիայում արհմիությունները բողոքի նոր ցույցեր են սկսել կենսաթոշակա-<br>յին բարեփոխումների դեմ


Ֆրանսիայում արհմիությունները բողոքի նոր ցույցեր են սկսել կենսաթոշակա-<br>յին բարեփոխումների դեմ
Ֆրանսիայում արհմիությունները բողոքի նոր ցույցեր են սկսել կենսաթոշակա-<br>յին բարեփոխումների դեմ

Ֆրանսիայի արհմիությունները հինգշաբթի օրը բողոքի նոր ցույցեր են սկսել երկրի խորհրդարանի կողմից մեկ օր առաջ հաստատված կենսաթոշակային բարեփոխումների ծրագրերի դեմ:

Փարիզում օրվա երկրորդ կեսին տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառով դեպի Ֆրանսիա և երկրից դուրս չվերթների թիվը նվազել է 30-ից 50 տոկոսով, խաթարվել է նաև երկաթուղային հաղորդակցությունը:

Արհմիությունների առաջնորդները կոչ են արել ամբողջ երկրում մեկօրյա գործադուլ հայտարարել` կենսաթոշակի անցնելու նվազագույն տարիքը 60-ից մինչև 62 տարեկան բարձրացնելու դեմ բողոքը հայտնելու համար:

Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել օրենքի նախագծին երեքշաբթի օրը, որից հետո չորեքշաբթի օրն այն հաստատվել է երկրի խորհրդարանի ստորին պալատի կողմից: Սպասվում է, որ նախագիծն օրենքի ուժ կստանա նոյեմբեր ամսվա կեսին` նախագահ Սարկոզիի կողմից ստորագրվելուց հետո:

Նոր օրենքով նախատեսվում է նաև 65-ից 67-ի հասցնել վերջնական թոշակի անցնելու տարիքը:

Բարեփոխումների ծրագրերի պատճառով երկրում արդեն մի քանի շաբաթ է չեն դադարում օդային փոխադրումների, դպրոցների աշխատանքը և վառելիքի մատակարարումը խաթարած գործադուլներն ու բողոքի ցույցերը:

XS
SM
MD
LG