Մատչելի հղումներ

Գործադուլների թիվը Ֆրանսիայում նվազում է


Գործադուլների թիվը Ֆրանսիայում նվազում է
Գործադուլների թիվը Ֆրանսիայում նվազում է

Ֆրանսիայի կառավարությունը հաստատակամ է երկրի կենսաթոշակային համակարգում բարեփոխումներ անցկացնելու հարցում` չնայած երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի և վառելիքի պակասորդի:

Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում երեքշաբթի օրը ուսանողները նախատեսում էին օրենքի ընդունման դեմ բողոքի ցույցեր անցկացնել, սակայն արհմիությունների կողմից անցկացվող գործադուլների անցկացումը սատարողների թիվը սկսել է նվազել:

Մարսել քաղաքում աղբահավաքները, ինչպես նաև Ֆրանսիայի նավթամշակման 12 գործարաններից երեքի աշխատողները վերադարձել են աշխատանքի:

Աշխատավորները բողոքի ցույցեր էին անցկացնում կենսաթոշակի անցնելու տարիքը 60-ից մինչև 62 տարեկան բարձրացնելու դեմ:

Ֆրանսիայի խորհրդարանը հանդիպում է անցկացնում երեքշաբթի օրը` օրենքի վերջնական նախագիծը քննարկելու համար: Նախատեսվում է, որ իրավական ակտին պաշտոնական հավանություն է տրվելու չորեքշաբթի օրը, իսկ նախագահ Սարկոզին օրինագիծը ստորագրելու է նոյեմբեր ամսի կեսերին:

Արհմիությունների առաջնորդները երեքշաբթի օրը կոչ էին արել ամբողջ երկրում անցկացնել իներորդ համընդհանուր գործադուլը:

XS
SM
MD
LG