Ֆրանսիան չի հրաժարվի Ռուսատանին ընդհանուր առմամբ 1,2 միլիարդ եվրո արժեքով «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիր ռազմանավերի առաքումից, քանի որ այս պայմանագրի խզումը Փարիզին կհասցնի ավելի մեծ վնաս, քան Մոսկվային:
Այս մասին երկուշաբթի օրը տեղեկացրել են Ֆրանսիայի դիվանագիտական աղբյուրները, որոնց համաձայն 2011 թվականին Ռուսաստանի հետ «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիր երկու ռազմանավերի կառուցման՝ հետագայում նման ևս երկու ռազմանավի առաքման հնարավորությամբ կնքված պայմանագիրը չի ներառվի Մոսկվայի դեմ ուղղված պատժամիջոցների երրորդ շրջանի մեջ:
«Դրանք կհանձնվեն պատվիրատուին: Պայմանագրով նախատեսված վճարումը կատարվել է, և եթե դրանով նախատեսված աշխատանքները չիրականացվեն, ապա ուժի մեջ են մտնելու ֆինանսական տուգանքները: Դա վնաս է հասցնելու Ֆրանսիային: Շատ հեշտ է ասել, որ Ֆրանսիան պետք է հրաժարվի ռազմանավերի վաճառքից: Մենք պայմանագրի մեր մասն ենք կատարում», - նշել է Ֆրանսիայի դիվանագիտական աղբյուրը:
Միացյալ Նահանգների արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը մայիսի 8-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նա որոշակի մտահոգություններ էր արտահայտել «Միստրալ» տեսակի ռազմանավերի վաճառքի հետ կապված գործարքի շուրջ: ԱՄՆ-ի մի շարք օրենսդիրների ավելի վաղ պահանջել էին Վաշինգտոնից ճնշում գործադրել Ֆրանսիայի նկատմամբ:
Ֆրանսիայի կառավարության աղբյուրներից մեկի համաձայն, Միացյալ Նահանգները երբեք պաշտոնապես անհանգստություն չի արտահայտել Ռուսաստանին «Միստրալ» տեսակի ռազմանավերի վաճառքի կապակցությամբ՝ հավելելով, որ ռազմանավերը կառաքվեն սպառազինության:
Ուղղաթիռակիր առաջին ռազմանավը, որը կրելու է «Վլադիվոստոկ» անվանումը, նախատեսված է հանձնել մինչև 2014 թվականի չորրորդ եռամսյակը: Երկրորդ՝ «Սևաստոպոլ» անվանումը կրող ռազմանավը նախատեսված է հանձնել 2016 թվականին: