Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը գալիք շաբաթ պաշտոնական այցով կժամանի Թուրքիա, որի ընթացքում հանդիպում կունենա հայազգի լրագրող Հրանդ Դինքի այրի Ռաքել Դինքի հետ, որն այժմ գլխավորում է Հրանտ Դինք հիմնադրամը:
Այս մասին հաղորդել է «Հուրիեթ» պարբերականը, որի համաձայն նախագահ Օլանդը կդառնա Ֆրանսիայի առաջին նախագահը 22 տարվա ընթացքում, որը պետական այցով կժամանի Թուրքիա:
Ըստ հաղորդագրության, Թուրքիա կայանալիք պետական այցի ընթացքում նախագահ Օլանդը պաշտոնական բանակցություններ կվարի Անկարայում, որից հետո մի քանի հանդիպում կանցկացնի Ստամբուլում:
Տասնյակ հազարավոր ցուցարարներ մասնակցել էին Ստամբուլում հունվարի 19-ին հայազգի լրագրող, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին նվիրված բողոքի երթին, որի ընթացքում ոստիկանությունն ընդունել էր անվտանգության խիստ միջոցներ:
Հայազգի լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս» թերթի գրասենյակի մոտ: Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը դատապարվել էր 22 տարվա ազատազրկման: