Մատչելի հղումներ

Ադրբեջանը խոստանում է ՝՝սեւ ցուցակի՛՛ մեջ մտցնել Ֆրանսիայի խորհրդարանի մի շարք պատգամավորների անուններ


Ադրբեջանը խոստանում է ՝՝սեւ ցուցակի՛՛ մեջ մտցնել Ֆրանսիայի խորհրդարանի այն անդամների անունները, ովքեր Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հրավերով այց են կատարել այնտեղ։

Հանդես գալով խորհրդարանականների այցի մասին հայտարարությամբ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էլխան Փոլուխովն ասել է, թե ՝՝Ղարաբաղի անջատողականների կողմից ներկայացված հրավերն ընդունելու եւ Ադրբեջանից գրավված այս երկրամասը, առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնության գալու, այց իրականացնելու փաստը հետաքննության է ենթարկվելու դիվանագիտական ճանապարհներով՛՛։

Նա ասել է, որ եթե հաստատվի Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների կողմից Ղարաբաղ իրականացված այցը, այդ պատգամավորներն Ադրբեջանում կհամարվեն անցանկալի անձինք։

XS
SM
MD
LG