Մատչելի հղումներ

Փարիզում Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է Ֆրանսիայի Դիմադրության շարժմանը և Միսաք Մանուշյանի խմբին նվիրված արարողությանը


«Մանուշյանը Հայոց ցեղասպանությունից փրկված այն հայերից էր, որ հաստատվեց Ֆրանսիայում և անդամագրվեց նրա ազատագրման պայքարին: Մանուշյանը միակ հայը չէր, որ կյանքը զոհեց այս երկրի ազատության համար». նախագահ Օլանդ

Փարիզի արվարձանում գտնվող Ֆրանսիական Դիմադրության շարժման Մոն Վալերյան հուշահամալիրում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ փետրվարի 21-ին անցկացվել է հիշատակի արարողություն` նվիրված Միսաք Մանուշյանի խմբի անդամների` նացիստների կողմից գնդակահարման 70-րդ տարելիցին։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրում և հանդես եկել ելույթով։

Արարողությանը, ըստ Հայաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության, մասնակցել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը ծաղկեպսակ է զետեղել Հայաստանի Հանրապետության անունից։

Իր ելույթում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է. «Մանուշյանը
Հայոց ցեղասպանությունից փրկված այն հայերից էր, որ հաստատվեց
Ֆրանսիայում և անդամագրվեց նրա ազատագրման պայքարին: Մանուշյանը միակ
հայը չէր, որ կյանքը զոհեց այս երկրի ազատության համար»։

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի կառավարության, Սենատի և Ազգային ժողովի անդամներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
XS
SM
MD
LG