Ֆրանսիան ավարտի է հասցրել Աֆղանստանում ռազմական իր առաքելությունը՝ երկրի մայրաքաղաք Քաբուլից դեպի հյուսիս գտնվող նահանգից դուրս բերելով այնտեղ տեղակայված իր վերջին 500 զինծառայողներին:
Աֆղանստանի Կապիսա նահանգից Ֆրանսիայի մարտական ստորաբաժանումների դուրսբերմամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլադը ի կատար է ածել Աֆղանստանից երկրի զինծառայողների դուրսբերումն արագացնելու մասին տրված նախընտրական իր խոստումը:
Աֆղանստանում դեռևս ծառայություն անցնող միջազգային ռազմական ստորաբաժանումները դուրս կբերվեն այս երկրից մինչև 2014 թվականի ավարտը:
Ֆրանսիան եղել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային դաշինքում հինգերորդ ամենամեծ զորաբաժին ունեցող երկիրը:
Աֆղանստանում այնուամենայնիվ դեռևս մնալու է Ֆրանսիայի 1,500 զինծառայող, որոնք կաշխատեն ռազմական տեխնիկան և սարքավորումները Ֆրանսիա վերադարձնելու, ինչպես նաև Աֆղանստանի անվտանգության ուժերին վերապատրաստություն տրամադրելու գործում:
Աֆղանստանում 2001 թվականի վերջին ծավալված մարտական գործողություններին միանալու ժամանակից հետո այս երկրում զոհվել է Ֆրանսիայի 88 զինծառայող: