Հայաստանի մայրաքաղաք Երևանում մայիսի 13-ին կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:
Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի նախագահը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, բարձր է գնահատել Ֆրանսիայի դերակատարումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահությունում:
Ասուլիսի ընթացքում Հայաստանի նախագահը, բացի այդ, տեղեկացրել է, որ Ֆրանսիայի նախագահի հետ բանակցությունների ընթացքում «մտքեր փոխանակվեցին Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վիճակի, այդ թվում` Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ»։
«Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային ոչ միայն Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելու ու դատապարտելու, այլ նաև ժխտողական քաղաքականության դեմ իրավական մեխանիզմներով պայքարելու հանձնառության համար», - ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի նախագահը: - «Այս հարցն առավել քան արդիական է, հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ժխտողականությունը համաեվրոպական դաշտ տեղափոխելու և դա խոսքի ազատության լոզունգներով խեղելու Թուրքիայի ջանադիր փորձերի համատեքստում»:
«Մենք պետք է զգոն և աչալուրջ լինենք, քանի որ անպատժելիությունն ամենաթողություն է ծնում, մանավանդ որ ժամանակակից աշխարհը նույնպես զերծ չէ մարդկության դեմ կատարվող ամենադաժան հանցագործություններից», - իր խոսքում շեշտել է Հայաստանի նախագահը: