Ֆրանսիայում օդային երթեւեկի վերահսկողության պաշտոնյաների կազմակերպած գործադուլը խաթարել է ինքնաթիռների թռիչքները Փարիզի բոլոր գլխավոր օդանավակայաններում։
Ֆրանսիայի քաղաքացիական օդագնացության պաշտոնյաների համաձայն, չեղյալ են հայտարարվել Օռլիի օդանավակայանի թռիչքների գրեթե կեսը եւ Շառլ Դը Գոլ օդանավակայանի թռիչքների 20 տոկոսը։
Օդային երթեւեկի վերահսկողության աշխատակիցների հայտարարած 24-ժամյա գործադուլը ուղղված է Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Հոլանդիայի եւ Շվեյցարիայի օդային տարածքները միավորելու մի ծրագրի դեմ։
Օդային երթեւեկի վերահսկողության արհմությունները հայտարարել են, թե այդ ծրագրի հետեւանքով Ֆրանսիայում կանհետանան հարյուրավոր աշխատատեղեր։ Սակայն Եվրամիության պաշտոնյաները պնդում են, թե այն կբարելավի եվրոպական օդային երթեւեկի արդյունավետությունն ու անվտանգությունը։
Ֆրանսիայի օդային երթեւեկի վերահսկողության պաշտոնյաները, նույն խնդրի առնչությամբ գործադուլ էին կազմակերպել նաեւ այս տարվա սկզբներին։