Մատչելի հղումներ

Ֆրանսիան բացատրություն կներկայացնի ՄԱԿ-ին՝ ձեռնպահ մնալու որոշման պատճառով


Ֆրանսիան բացատրություն կներկայացնի ՄԱԿ-ին՝ ձեռնպահ մնալու որոշման պատճառով

Ֆրանսիան ուրբաթ օրը պետք է բացատրություն տա Միավորված Ազգերի կազմակերպությունում՝ պաղեստինցիների անդամության վերաբերյալ ցանկացած քվեարկության ընթացքում ձեռնպահ մնալու մասին որոշման պատճառով:

Այս բացատրությունը Ֆրանսիան պետք է ներկայացնի Միավորված ազգերի կազմակերպությունում մեկ օր առաջ այս երկրի, Մեծ Բրիտանիայի և Կոլումբիայի ներկայացուցիչների կողմից նման քվեարկությունների ընթացքում ձեռնպահ մնալու մասին որոշման մասին հայտարարությամբ հանդես գալուց հետո:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որին անդամակցում է 15 պետություն, պաղեստինցիների պետության անդամակցության հարցին դրական լուծում ստանալու համար անհրաժեշտ է ստանալ ինն անդամի համաձայնությունը:

Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասը անդամակցության հայտ է ներկայացրել ՄԱԿ-ին սեպտեմբերի ամսին, իսկ Միացյալ Նահանգներն այս ընթացքում կոչ են արել պաղեստինցիներին վերսկսել խաղաղության ուղիղ բանակցություններն Իսրայելի հետ:

Իսրայելի և պաղեստինցիների միջև լարվածությունն ավելացել է երկուշաբթի օրը՝ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից պաղեստինցիներին կազմակերպության լիարժեք անդամ ընդունելուն կողմ քվեարկելուց հետո:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարգադրել է երկրի կառավարության սառեցնել ՅՈՒՆԵՍԿՈ-ին տարեկան տրամադրվող երկու միլիոն դոլար ծավալով անդամավճարը: Նման հայտարարությամբ երկուշաբթի օրը հանդես են եկել ԱՄՆ-ի իշխանությունները:

Բացի դրանից, այս շաբաթ Իսրայելի նախարարների խորհուրդը հանդես է եկել Արևելյան Երուսաղեմում և Հորդանան գետի արևմտյան ափում հրեական բնակավայրերի շինարարության տեմպերն արագացնելու, ինչպես նաև պաղեստինցիների պետության օգտին հավաքվող հարկերի փոխանցման հետաձգման մասին:

XS
SM
MD
LG