Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների զինվորական դատարանը քննելու է Ֆորտ Հուդ ռազմակայանում տեղի ունեցած հրաձգությունը


Մայոր Նիդալ Մալիք Հասան
Մայոր Նիդալ Մալիք Հասան

ԱՄՆ-ի զինվորական դատարանը երեքշաբթի օրը սկսելու է լսումներ` որոշելու, արդյոք գոյություն ունեն բավական վկայություններ, որպեսզի դատարանի առջև կանգնի բանակային նախկին հոգեբանը, որն անցած տարի Տեխաս նահանգի ռազմակայաններից մեկում սկսել էր 13 զոհի և բազմաթիվ վիրավորների պատճառ դարձած հրաձգություն:

Մայոր Նիդալ Մալիք Հասանին ներկայացվել է կանխամտածված սպանության` 13 և սպանության փորձի 32 մեղադրանք:

Սպասվում է, որ զինվորական դատաքննության ընթացքում կհարցաքննվեն պաշտպանական և մեղադրական կողմի մի շարք վկաներ` ներառյալ նրանք, ովքեր հարձակման ընթացքում վնասվածքներ են ստացել:
Դատավարությունը, որը նման է երդվյալ ատենակալների քաղաքացիական դատավարությանը, կարող է տևել մեկ ամսից ավելի:

Սպասվում է, որ դատավարությանը կմասնակցի նաեւ հրաձգության ժամանակ ստացված հրազենային վերքի պատճառով գոտկատեղից ներքև անդամալուծված Հասանը:

Մեղադրանքները հաստատվելու դեպքում նրան սպառնում է մահվան դատավճիռ:

XS
SM
MD
LG