Մատչելի հղումներ

«Forbes». «Հայաստանի տնտեսությունը աշխարհում վերջից երկրորդն է»


«Forbes». «Հայաստանի տնտեսությունը աշխարհում վերջից երկրորդն է»
«Forbes». «Հայաստանի տնտեսությունը աշխարհում վերջից երկրորդն է»

Ամերիկյան «Forbes» ամսագրի կայքում հրապարակվել է ամսագրի ավագ խմբագիր Դենիել Ֆիշերի հոդվածը, որը, հիմք ընդունելով ԱՄՀ-ի տվյալները, Հայաստանի տնտեսությունը նշել է որպես երկրորդը` աշխարհում ամենավատ տնտեսություն ունեցող երկրների ցուցակում:

Հայաստանն առաջին անգամ է հայտնվել այս ցուցակում, ինչը հոդվածի հեղինակը բացատրում է երկրի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությամբ:

«Forbes»-ի համաձայն, մոտակա մի քանի տարիների ընթացքում Հայաստանում տնտեսական աճ չի սպասվում:

«Դեպի ծով ելք չունեցող հետխորհրդային այս երկիրը, որն ուժեղ կախվածության մեջ է Իրանի և Ռուսաստանի էներգետիկ պաշարներից, փորձում է հետ չմնալ աշխարհի մնացած մասից», - գրում է Դենիել Ֆիշերը` հավելելով. «Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է 3 հազար դոլար, ինչը մեկ երրորդով պակաս է հարևան Թուրքիայի նույն ցուցանիշից»:

«Բացի այդ, Ռուսաստանը կրճատել է ադամանդների առաքումը` դրանով իսկ հարված հասցնելով Հայաստանի ադամանդների մշակման նախկինում բուռն զարգացող արդյունաբերությանը»:

Հատկանշական է սակայն, որ, պատասխանելով հոդվածից հետո ընթերցողների մեկնաբանություններից մեկին, Դենիել Ֆիշերը գրել է. «Այն [Հայաստանի տնտեսությունը] երկրորդ տեղում չէ, եթե հաշվի առնենք բացարձակ ցուցանիշները: Ցուցակում ընդգրկվել են այն պետությունները, որոնց վերաբերյալ ԱՄՀ-ն ունի առնվազն երեք տարվա տվյալ: Իսկ Հայաստանում ուժգին անկում է տեղի ունեցել` օտար պետություններում ապրող հայերի կողմից ֆինանսավորվող շինարարության անկման պատճառով, ինչը դեռևս կարող է բարելավվել: Կարծում եմ, երկիրը հաջորդ տարի այս ցուցակում ընդգրկված չի լինի»:

XS
SM
MD
LG