Մատչելի հղումներ

Դեպի Գազայի գոտի ուղեւորվող նավատորմը պատրաստվում է ծով դուրս գալ


Դեպի Գազայի գոտի ուղեւորվող նավատորմը պատրաստվում է ծով դուրս գալ

Իսրայելի կողմից Գազայի գոտու շրջափակումը ճեղքելու նպատակով, Միջերկրական ծովով նավատորմ ուղարկող խմբի կազմակերպիչները հայտարարում են, թե նպատակ չունեն հարձակվել իսրայելցի զինվորականների վրա:

Կազմակերպիչներից Դրո Ֆեյլերը, հարցազրույց տալով Իսրայելի բանակի ռադիոկայանին ասել է, որ իրենք չեն պատրաստվում բռնությունների դիմել, ավելացնելով, թե իսրայելյան կողմը պետք է իրենց տրամադրի այն անձանց անունները, ում իրենք կասկածելի են համարում:

Մինչ այս, Իսրայելի բանակի ներկայացուցիչները հայտարարել էին, թե նավատորմի որոշ մասնակիցներ կապեր ունեն Համաս խմբավորման հետ և որ նրանց նպատակը իսրայելցի զինվորներ սպանելն է:

Իսրայելի բանակի խոսնակ Ավիտալ Լեյբովիչի խոսքերով, իրենք տեղեկություններ ունեն այն մասին, որ նավատորմի մասնակից մի քանի ծայրահեղականներ զինված են քիմիական վտանգավոր նյութերով:

Դեպի Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու նպատակով Եվրոպայից, Կանադայից և Միացյալ Նահանգներից մի շարք ակտիվիստների նախաձեռնությամբ 10 նավերից բաղկացած խումբը պատրաստվում է ծով դուրս գալ առաջիկա օրերի ընթացքում:

Իսրայելի բանակի խոսնակի փոխանցմամբ, մինչ այս մասնակիցների թիվն ավելի մեծ է եղել, սակայն բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել օգնություն տեղափոխել ցանկացողների թիվը նվազեցնել:

XS
SM
MD
LG