Եվրոպայում շարունակվում է ուժեղ ջրհեղեղը, որի պատճառով Գերմանիայի իշխանությունները կարգադրել են էվակուացնել մի քանի գյուղ:
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի մոտակայքում Էլբա գետի ջրի մակարդակը ավելի քան հինգ մետրով է գերազանցել գետի ջրի սովորական մակարդակը:
Բացի Էլբա գետից, մի քանի շաբաթ տևած հորդառատ անձրևների հետևանքով ափերից դուրս են եկել նաև Դանուբ և Վլտավա գետերը՝ զգալի վնաս հասցնելով Չեխիայի Հանրապետությունում, Ավստրիայում, Սլովակիայում, Վենգրիայում և Լեհաստանում:
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հրշեջները նախօրեին էվակուացրել են մարդկանց քաղաքի ամենածանրաբեռնված մայրուղիներից մեկից: Ջրհեղեի պատճառով անհասանելի էին քաղաքի բազմաթիվ ճանապարհների, ինչւ հետևանքով առաջացել են հսկայական խցանումներ:
Կենտրոնական Եվրոպայում ջրհեղեղները պատճառ են դարձել ավելի քան 21 զոհի: