«Fitch Rating» գործակալությունը զգուշացրել է երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների «AAA» վարկային վարկանիշի նվազեցման հնարավորության մասին՝ հիմնավորելով իր որոշումը պետական փոխառությունների շուրջ չդադարող վեճերով:
«Չնայած «Fitch»-ը շարունակում է հավատացած մնալ, որ պետական փոխառությունների վերին շեմը շուտով կբարձրացվի, սակայն քաղաքական վեճերը և ֆինանսական ճկունության նվազեցումը կարող է ավելացնել ԱՄՆ-ի ֆինանսական պարտավորությունների չկատարման վտանգը», - ասված է ընկերության կողմից տարածված հայտարարության մեջ:
«Fitch»-ն արտահայտել է իր կարծիքը ԱՄՆ-ի կառավարության վճարունակության մասին՝ բացասական կանխատեսում շնորհելով Միացյալ Նահանգների կողմից պետական պարտքի վճարման ունակությանը:
Վարկային գործակալությունն, այնուամենայնիվ, վերահաստատել է իր վստահությունն առ այն, որ ԱՄՆ-ի պետական պարտքի վերին շեմի բարձրացման վերաբերյալ համաձայնությունը ձեռք կբերվի, ինչը թույլ կտա ԱՄՆ-կ կառավարությանը կատարել ֆինանսական իր պարտավորությունները և նոր փոխառություններ վերցնել:
ԱՄՆ-ի պետական փոխառությունների վերին շեմն այժմ կազմում է 16,7 տրիլիոն դոլար: