Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր՝ Կալկաթայի անօրինական գործող շուկայում հրդեհի պատճառով


Հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ

Առնվազն 18 մարդ է զոհվել Հնդկաստանի արևելյան Կալկաթա քաղաքում գտնվող պլաստմասային իրերի անօրինական շուկայում բռնկված հրդեհի պատճառով:

Իշխանությունների համաձայն, առավոտյան վաղ ժամերին սկսված հրդեհի կրակը հնարավորություն չէր տվել դուրս գալու այն մարդկանց, որոնք քնած էին շուկայի ներսում:

Շուկան ուներ միայն մեկ մուտք, ինչը է՛լ ավելի էր դժվարացրել մարդկանց փրկությունը: Փրկարարական աշխատանքներին խոչընդոտում էր նաև տեղանքում տարածված խիտ ծուխը:

Իշխանությունների համաձայն, կեսօրին մոտ հրդեհը հնարավոր է դարձել վերահսկողության տակ վերցնել: Բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ:
XS
SM
MD
LG