Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի միջուկային սուզանավի վրա հրդեհ է բռնկվել


ԱՄՆ-ի Մեյն նահանգի ծովահանգստում գտնվող միջուկային սուզանավերից մեկի վրա չորեքշաբթի ուշ երեկոյան հրդեհ է բռնկվել:

Նահանգի Քիթերի քաղաքում գտնվող Պորթսմուտի նավահանգստի պաշտոնայենրի համաձայն, հրդեհը բռնկվել էր «Մայամի» միջուկային սուզանավի առջևի մասում:

Հրդեհի ժամանակ միջուկային սուզանավի ռեակտորը չէր գործում, և ռեակտորը չի վնասվել:

Հրդեհի պատճառով վնասվածքներ է ստացել յոթ մարդ, որոնցից բոլորը ստացել են բժշկական օգնություն և, բացի մեկ անձից, ազատ արձակվել:

Հրդեհի բռնկման ժամանակ «Մայամի» միջուկային սուզանավի վրա գտնվող բոլոր ոչ անհրաժեշտ անձանկազն էվակուացվել էր:

Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն:

XS
SM
MD
LG