Մատչելի հղումներ

Վերաքննիչ դատարանի համաձայն, Հայոց Ցեղասպանությունը բացառող հայացքները կարող են հեռացվել


Համաձայն «Ասոշիեյթեդ փրես» և «Ֆրանսպրես» գործակալությունների, Դաշնային վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել առ այն, որ Մասաչուսեթսի հասարակական դպրոցներում «Պատմություն» առարկա դասավանդելու ուղենիշներից կարող են հեռացվել այն տեսակետերը, որոնք կասկածի տակ են առնում 20-րդ դարի սկսբին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանդը:

Առաջին շրջանային վերաքննիչ դատարանի կողմից չորեքշաբթի օրը կայացրած որոշման մեջ ասված է, որ 1999 թվականին նահանգը չի խախտել ազատ խոսքի իրավունքը` հեռացնելով Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ առնող աղբյուրները:

Որոշ կարծիքների համաձայն, 1,5 միլիոն հայերի սպանդը ցեղասպանություն չէր, այլ պայմանավորված էր այլ գործոններով` ներառյալ Առաջին համաշխարհային պատերազմը:

Փեյս համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Վան Քրքորյանը, որը դատարան է ներկայացրել նահանգի որոշումը սատարող համառոտագիր, այս որոշումը անվանել է «ցեղասպանությունը ժխտողների ամենամեծ պարտությունը»:

XS
SM
MD
LG