ԱՄՆ-ի կենտրոնական բանկը խստացրել է երկրում գործող բանկերին ներկայացվող պահանջները՝ կանխարգելու համար ֆինանսական այս հաստատությունների աշխատանքի խաթարումը, ինչը կարող է սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների տնտեսական զարգացման համար:
Միացյալ Նահանգների Դաշնային պահուստային համակարգը սահմանել է նոր կանոններ, որոնց համաձայն «վատ պարտքերից» պաշտպանվելու նպատակով բանկերը պետք է ավելացնեն պահուստային գումարների ծավալները: Նոր կանոնները գերազանցել են պահուստային կապիտալ կուտակելուն ուղղված նույնիսկ այն պահանջները, որոնք 2008 թվականին համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո ներկայացվում են աշխարհի ֆինանսական առաջատար կազմակերպությունների կողմից:
Աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող երկրի դրամային քաղաքականությունը վերահսկող ԱՄՆ-ի կենտրոնական բանկի համաձայն, նոր կանոնները թույլ կտան բանկերին կուտակել բավարար ֆինանսական միջոցներ՝ շարունակելու համար գործարար ձեռնարկությունների և սպառողների ֆինանսավորումը «նույնիսկ չկանխատեսված կորուստների և տնտեսական խիստ անբարենպաստ պայմաններում»:
Դաշնային պահուստային համակարգի պաշտոնյաներից մեկի համաձայն, նոր կանոնների ընդունումը «կարևոր ուղենիշ է ֆինանսական համակարգի անվտանգության ապահովմանն ուղղված հետճգնաժամային աշխատանքում»:
Միացյալ Նահանգների կենտրոնական բանկի համաձայն, բազմաթիվ բանկեր արդեն իսկ համապատասխանում են նոր կանոններին, սակայն դեռևս մոտ 100 բանկի անհրաժեշտ է մինչև 2019 թվականն ընդհանուր առմամբ կուտակել 4,5 միլիարդ դոլար՝ կանոններին համապատասխանությունն ապահովելու համար:
Գալիք մի քանի ամսվա ընթացքում Դաշնային պահուստային համակարգը նախատեսում է խստացել աշխարհի տնտեսության համար «համակարգային կարևորություն» ունեցող ԱՄՆ-ի ֆինանսական ութ կազմակերպություններին ներկայացվող պահանջները: