Մատչելի հղումներ

«Facebook»-ը գնելու է «Instagram» ընկերությունը


«Facebook» ընկերությունը հայտնել է մեծ ժողովրդականություն վայելող «Instagram» լուսանկարների փոխանակման ընկերությունը ձեռք բերելու ծրագրերի մասին:

«Վաշինգտոն Փոստ» պարբերական վկայությամբ, այս գործարքը, որի արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար, մինչ օրս «Facebook»-ի ամենախոշոր ձեռքբերումն է:

«Առաջին անգամ ենք ձեռք բերել նման բազմաթիվ օգտագործողներ ունեցող ծրագիրն ու այն մշակող ընկերությունը: Չենք նախատեսում նման գործարքներ հաճախակի իրականացնել», - իր էջում գրել է «Facebook»-ի գործադիր տնօրեն Մարկ Զուքերբերգը:

Բազմաթիվ օգտվողներ մտահոգություն են հայտնել, որ «Facebook»-ը, իր սովորության համաձայն, ձեռք կբերի ընկերությունը, կդադարեցնի ընկերության ծրագրերի մշակումը՝ աշխատողներին պարզապես ներգրավվելով «Facebook»-ի կազմում:

«Facebook»-ն ու «Instagram»-ը սակայն հանդես են եկել հայտարարություններով, որտեղ հատուկ նշվել է, որ, հակառակ այս գործելաոճի, «Instagram»-ը պահպանելու է որոշ անկախություն՝ շարունակելով մշակել իր ծրագրերը:

XS
SM
MD
LG