Մատչելի հղումներ

Եվրոպական դատարանը թույլ է տվել Մեծ Բրիտանիային ահաբեկիչներին հանձնել ԱՄՆ-ին


Մեծ Բրիտանիայի Ֆիշբերի Պարկ բնակավայրի մզկիթը (արխիվային լուսանկար)
Մեծ Բրիտանիայի Ֆիշբերի Պարկ բնակավայրի մզկիթը (արխիվային լուսանկար)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված որոշման համաձայն, Մեծ Բրիտանիան իրավունք է ստացել ԱՄՆ-ին փոխանցելու ծայրահեղ հայացքների հարող մահմեդական հոգևորական Աբու Համզային և ահաբեկչական գործունեության իրականացման մեջ կասկածվող ևս չորս անձանց:

Դատարանի որոշման համաձայն, ո՛չ ամերիկյան բանտի պայմանները, որտեղ պահվելու են կասկածյալները, ո՛չ էլ բանտարկության ժամկետը չեն խախտում ոչ մարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելումը պահանջող եվրոպական օրենքը:

Կասկածյալները կարող են բողոքարկել դատարանի որոշումը: Եվրոպական դատարանի համաձայն, նրանք չեն կարող հանձնվել ԱՄՆ-ի իշխանություններին՝ որոշման վերջնական ուժի մեջ մտնելուց առաջ:

Եգիպտոսում ծնված Աբու Համզան նախկինում յոթ տարվա բանտարկության է դատապարտվել Մեծ Բրիտանիայում՝ իր հետևորդներին ոչ մահմեդականների նկատմամբ հարձակումների իրականացում հրահրելու համար:

Միացյալ Նահանգների իշխանությունները Համզային են որոնում՝ մեղադրելով վերջինիս մի շարք հանցագործությունների կատարման մեջ, որոնցից է Օրենգոն հյուսիս-արևմտյան նահանգում «ալ-Քայիդա»-ի ոճի վերապատրաստման կենտրոնի հիմնադրումը: Երդվյալ ատենակալների դաշնային խորհուրդը Համզային ներկայացրել է նաև ահաբեկիչներին սատարելու, թալիբներին ապրանքներ մատակարարելու և ծառայություններ մատուցելու, ինչպես նաև Եմենում պատանդներ վերցնելու մեջ:

Համզան նախկինում եղել է Մեծ Բրիտանիայի Ֆիշբերի Պարկ բնակավայրի մզկիթի իմամը, որը 1990-ականներին իր ղեկավարության տակ վերածվել էր մահմեդական ծայրահեղականության կենտրոնի:

XS
SM
MD
LG