Եվրոպական ոստիկանության պետը նախազգուշացրել է, որ մահմեդական խմբավորումները ակտիվ գործունեություն են ծավալել Եվրոպայում:
«Եվրապոլ»-ի տնօրեն Ռոբ Վայնրայթը հինգշաբթի օրը նշել է, որ Եվրոպայում ահաբեկչական հարձակումների թվի նվազեցումը «թաքցնում է» այն իրականությունը, որ մահմեդական զինյալ խմբավորումները ակտիվ գործունեություն են ծավալել Եվրոպայում: Նրա խոսքերով, հարձակումների սպառնալիքը «իրական է»:
Վայնրայթը հանդես է եկել այս հայտարարությամբ` պատասխանելով եւրոպական բազմաթիվ քաղաքներում ահաբեկչական հարձակումներ անցկացնելու վերջերս բացահայտված դավադրության վերաբերյալ հարցերին:
Արևմտյան երկրների հետախուզական ծառայությունների պաշտոնյաների համաձայն, իրանք տեղեկացված էին այն մասին, որ Պակիստանի անկառավարելի «ցեղերի գոտում» գործող ահաբեկչական խմբավորումները ծրագրում էին հարձակումներ իրականացնել:
Հարձակումների վերաբերյալ որոշ տեղեկատվություն տրամադրել էր Գերմանիայի քաղաքացի Ահմեդ Սիդիքին, որը ձերբակալվել է Աֆղանստանում այս տարվա հուլիս ամսին:
ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկը չորեքշաբթի օրը հայտնել է «Ամերիկայի ձայնին», որ «ներկայումս առկա սպառնալիքները որոշակի չեն»: