Եվրոպական հեղինակավոր ֆուտբոլային ակումբները պահանջում են, որ ՖԻՖԱ-ն օգտագործի Աշխարհի առաջնությունից ստացած իր բազմամիլիարդ եկամուտները` միջազգային խաղերում մասնակցող իրենց խաղացողների աշխատավարձերն ապահովագրելու համար:
Եվրոպական ակումբների միության նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեի խոսքերով, ակումբները այլևս համաձայն չեն ազգային թիմերին տրամադրել խաղացողների, ովքեր, խաղալով այդ թիմերի կազմի մեջ, ենթարկվում են վնասվածքներ ստանալու վտանգի, և դրանից հետո պատասխանատու լինել նրանց աշխատավարձերը մուծելու համար:
Ռումենիգեն ասել է, որ իր թիմը` Մյունխենի «Բավարիա»-ն, դրա վառ օրինակն է: Արյեն Ռոբենի, հոլանդացի լավագույն հարձակվողներից մեկի, Աշխարհի առաջնության ընթացքում ստացված ազդրի վնասվածքի պատճառով գերմանական այդ ակումբում նա չի կարողանալու խաղալ մինչև հաջորդ տարվա սկիզբը:
Կառլ-Հայնց Ռումենիգեի համաձայն, ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնությունը ավելի շատ եկամուտ է ստանում ակումբների խաղացողների մասնակցության շնորհիվ և ի վիճակի է վճարել խաղացողների ապահովագրության համար, որի միջով կապահովվի վնասվածքներով ակումբներ վերադարձած խաղացողների աշխատավարձը: