Եվրոպական Միությունը գալիք մի քանի տարվա ընթացքում պատրաստ է տրամադրել Ուկրաինային 15 միլիարդ դոլար (11 միլիարդ եվրո) ծավալով տնտեսական օգնություն՝ մի շարք վարկերի և դրամաշնորհների միջոցով:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն չորեքշաբթի օրն ասել է, որ Ուկրաինային նախատեսված օժանդակությունը կտրամադրվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցությամբ:
Բարոզոն, բացի այդ, նշել է, որ Ուկրաինային օգնության տրամադրումը կախված կլինի այս երկրի կողմից Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պայմանագիր կնքելուց:
«Փաթեթը գալիք մի քանի տարվա ընթացքում ընդհանուր առմամբ առնվազն 15 միլիարդ դոլարի (11 միլիարդ եվրոյի) կարող է հասցնել նախատեսվող օժանդակությունը, որը կտրամադրվի Եվրամիության բյուջեից և Եվրամիությունում գործող միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից», - մամուլի հետ անցկացված հանդիպման ընթացքում ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզոն:
Եվրամիության իշխանությունների կողմից Ուկրաինային 15 միլիարդ դոլար ծավալով օժանդակություն տրամադրելու ծրագրերի մասին արված հայտարարությունից մեկ օր առաջ Միացյալ Նահանգների իշխանություններն էին տեղեկացրել այս պետությանը 1 միլիարդ դոլար ծավալով վարկային երաշխիքներ տրամադրելու մասին:
Վաշինգտոնը, բացի այդ, նախատեսում է Ուկրաինա ուղարկել տեխնիկական փորձագետների՝ տնտեսական դժվարությունների հաղթահարման գործում այս երկրի կենտրոնական բանկին և ֆինանսների նախարարությանը խորհրդատվություն տրամադրելու նպատակով: