Մատչելի հղումներ

ԵՄ-ը կվերանայի հարաբերությունները Շվեյցարիայի հետ


Եվրոպական Հանձնաժողովի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, «Եվրամիությունը կուսումնասիրի օրենսդրական այս նախաձեռնության ազդեցությունը ԵՄ-ի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների վրա»

Եվրոպական Միությունը նախատեսում է վերանայել հարաբերությունները Շվեյցարիայի հետ, որտեղ ընդունվել է Եվրամիության քաղաքացիների ներգաղթը սահմանափակող օրենք:

Եվրոպական Հանձնաժողովի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, «Եվրամիությունը կուսումնասիրի օրենսդրական այս նախաձեռնության ազդեցությունը ԵՄ-ի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների վրա»:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Շվեյցարիայում անցկացված քվեարկությունը «մտահոգիչ է այն պատճառով, որ Շվեյցարիան, ըստ էության, ցանկանում է ներպարփակվել»:

Եվրամիության արտգործնախարարները նախատեսում են երկուշաբթի օրը հանդիպում անցկացնել Բրյուսելում, սակայն դեռևս հայտնի չէ, թե արդյոք օրակարգում ներառված կլինի Շվեյցարիայի շուրջ քվեարկություն անցկացնելու հարցը:

Շվեյցարիայում նախօրեին անցկացված քվեարկության արդյուքներով ձայների 50,3 ընդունվել է երկրի աջակողմյա «Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության» կողմից առաջադրված «Հանուն զանգվածային ներգաղթի դադարեցման» օրենսդրական նախաձեռնությունը:

Շվեյցարիայում ընդունված որոշումը նշանակում է, որ երկրի կառավարությունը պետք է նոր բանակցություններ անցկացնի Եվրոպական Միության հետ մարդկանց ազատ տեղաշարժի մասին կնքված համաձայնագրերի շուրջ:
XS
SM
MD
LG