Մատչելի հղումներ

Ռուսաստանն ու Ուկրաինան առաջընթաց են գրանցել բնական գազի հարցում


Ձեռք բերված համաձայնությունների վերջնական ստորագրումը կկայանա հունիսի 3-ին

Ռուսաստանն ու Ուկրաինան ուրբաթ օրը Բեռլինում անցկացված բանակցությունների ընթացքում բնական գազի հարցի շուրջ առաջընթաց են գրանցել:

Եվրոպական Միության էներգետիկայի հարցով հանձնակատար Գյունտեր Էտինգերը կողմերից յուրաքանչյուր հետ անցկացված բանակցություններից հետո տեղեկացրել է, որ նրանք համաձայնել են շարունակել խորհրդակցությունները Բրյուսելում հունիսի 2-ին:

Հանձնակատար Էտինգերի համաձայն, վերջնական գործարքի կնքումն ակնկալվում է հունիսի 3-ին:

«Բանակցությունները դեպի առաջ կատարված քայլ էր, սակայն բեկում չի գրանցվել: Բեկում հնարավոր կլինի գրանցել երկուշաբթի օրը՝ հունիսի 2-ին», - տեղեկացրել է ԵՄ-ի հանձնակատարը:

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը տեղեկացրել է լրագրողներին, որ Կիևն ուրբաթ օրը վճարել է Մոսկվային 786 միլիոն դոլար՝ այսպիսով ծածկելով այս երկիր փետրվար և մարտ ամիսներին առաքված գազի համար կուտակված պարտքերը:

Պրոդանը տեղեկացրել է նաև, որ «Գազպրոմ»-ը պատրաստ է գալ «փաթեթային համաձայնության»:
XS
SM
MD
LG