Եւրոպական միությունը որոշեց նոր պատժամիջոցներ սկսել Իրանի միջուկային ծրագրի դեմ, այսպիսով միանալով այս երկրի վրա ճնշումներ սկսելու ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի նախաձեռնությանը։
Ըստ հինգշաբթի օրը հաստատված պատժամիջոցների նոր ծրագրի, արգելվում է նոր տեխնոլոգիաների ներմուծումն ու ներդրումները Իրանի նավթի եւ գազի արտահանման բնագավառում։
Պատժամիջոցների նպատակն է ֆինանսական ճնշում գործադրել Իրանի վրա, որը աշխարհում բնական գազ արդյունահանող ամենագլխավոր երկրներից է։
Իրանը հավաստում է, որ իր միջուկային ծրագիրը հետապնդում է խաղաղ նպատակներ, մինչդեռ Արեւմտյան երկրները դրանում համոզված չեն։