Եվրոպական Միությունը երկուշաբթի օրը հորդորել է Ուկրաինայում շարունակվող հակամարտության բոլոր կողմերին անհապաղ համաձայնության գալ զինադադարի շուրջ և հարգել այն:
Եվրամիությունը, բացի այդ, հորդորել է Ռուսաստանին ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ դադարեցնելու համար Ուկրաինայի տարածք զենքի և զինյալների շարունակվող հոսքը:
«Եվրամիությունը հորդորում է բոլոր կողմերին անհապաղ համաձայնության գալ զինադադարի շուրջ և հարգել այն, հասնել լարվածության իրական նվազեցման և ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ նախագահ Պետրո Պորոշենկոյի խաղաղության ծրագրի իրականացման համար», - ասված է դաշինքի հայտարարության մեջ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը հորդորել էր «համապարփակ» երկխոսություն մեկնարկել Ուկրաինայի արևելքում չդադարող ճգնաժամի մասնակից բոլոր կողմերի միջև: Նա ասել էր նաև, թե ողջունում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից հայտարարված զինադադարը:
Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն շաբաթ օրն էր ներկայացրել խաղաղության իր ծրագրի մանրամասները՝ հորդորելով բոլոր կողմերին աջակցություն ցուցաբերել այս ծրագրի իրականացմանն ու երկխոսության միջոցով կարգավորել իրենց միջև առկա տարբերությունները:
Ռուսաստանամետ անջատողականները սակայն մերժել են Ուկրաինայի նախագահի կողմից առաջարկված խաղաղության ծրագիրը:
Նախագահ Պուտինն անցյալ շաբաթավերջին կարգադրել էր «ամբողջական մարտական պատրաստվածության» բերել Ռուսաստանի կենտրոնում տեղակայված ռազմական ստորաբաժանումները՝ արտապլանային զորավարժություններ անցկացնելու նպատակով:
Ռուսաստանի պաշտոնյաների համաձայն, նոր զորավարժություններին նախատեսվում է ավելի քան 65 հազար զինծառայողի մասնակցությունը:
ՆԱՏՕ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ռուսաստանը վերսկսել է զինված ուժերի ստորաբաժանումների ավելացումն Ուկրաինայի հետ սահմանների մոտակայքում: