Մատչելի հղումներ

ԵՄ-ը համաձայնվել է 37 միլիարդ դոլար հատկացնել Իսպանիայի բանկերին


Իսպանիայի ֆինանսների նախարար Լուիս դե Գինդոսը զրուցում է Իտալիայի վարչապետ և ֆինանսների նախարար Մարիո Մոնտիի (աջից) հետ` Բրյուսելում հուլիսի 10-ին կայացած ԵՄ-ի ֆինանսների նախարարների հանդիպման ընթացքում
Իսպանիայի ֆինանսների նախարար Լուիս դե Գինդոսը զրուցում է Իտալիայի վարչապետ և ֆինանսների նախարար Մարիո Մոնտիի (աջից) հետ` Բրյուսելում հուլիսի 10-ին կայացած ԵՄ-ի ֆինանսների նախարարների հանդիպման ընթացքում

Իսպանիային վարկի տրամադրման մասին համաձայնագիրը ներառում է երկրի բանկային համակարգում բարեփոխումներ իրականացնելու պահանջը

Եվրոյի գոտու անդամ պետությունների ֆինանսների նախարարները համաձայնվել են 37 միլիարդ դոլար ծավալով ֆինանսական օգնություն հատկացնել Իսպանիային:

Եվրախմբի՝ եվրոյի գոտու անդամ պետությունների ֆինանսների նախարարների խմբի նախագահ Ժան-Կլոդ Յունքերը երեքշաբթի օրը հայտնել է, որ ֆինանսական միջոցները, կախված գործարքը հավանության արժանացնելուց, հասանելի կդառնան մինչև այս ամսվա վերջը:

Իսպանիայի իշխանությունները նախկինում դիմել են 125 միլիարդ դոլար ծավալով ֆինանսական օգնություն հատկացնելու խնդրանքով՝ պետության կողմից փոխառություններ կատարելու արժեքի կտրուկ աճի պատճառով: Երկրի պաշտոնյաները երեքշաբթի օրը նշել են, որ ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը կարող է հասնել այս մակարդակի, սակայն Իսպանիային վարկի տրամադրման մասին համաձայնագիրը ներառում է երկրի բանկային համակարգում բարեփոխումներ իրականացնելու պահանջը:

Եվրոյի գոտու պետությունների ֆինանսների նախարարները համաձայնվել են նաև մեկ տարով՝ մինչև 2014 թվականը հետաձգել Իսպանիայի պետական բյուջեի պակասորդը Եվրոպական Միության կողմից պետական բյուջեի պակասորդի առավելագույն՝ երեք տոկոս կազմող շեմին հասցնելու պահանջը:
XS
SM
MD
LG