Օաքին “Էլ Չապո” Գուզմանի հետապնդումը շարունակվում է: Թմրանյութերի վաճառքի այսպես ասած "արքան" հազիվ է խուսափել ձերբակալությունից անցած շաբաթվա վերջին Մեքսիկայի իրավապահների կողմից իրականածված հատուկ գործողության արդյունքում: Ըստ իշխանությունների “Էլ Չապոն” ոտքից եւ դեմքից վիրավորվել է Մեքսիկայի ծովային հետեւակի կողմից իրականցված գործողության ժամանակ:
Ինչպես տեղի բնակիչներն են պատմում, այդ օրը իրենք թաքնվել էին անկողնու տակ։ Տարածքի բնակիչները ակնածանքով են նկարագրում վերջիններիս հզոր գրոհը:
“Մենք անվտանգ չէինք ուստի ես երեխաներին մտցրեցի խորդանոց` այն նախապես պարպելուց հետո: Սակայն մեծաքանակ փամփշտագնդակներ խոցում էին տան պատերը։ Դա նման էր երկաթյա կարկտահարման”։
Ըստ Մեքսիկայի պաշտոնյաների, հետապնդումը շարունակվում է Սինալոայից մինչեւ հարակից Դուրանգո նահանգը` որը Գուզմանի հայրենի կալվածքն է համարվում: Գուզմանը հուլիս ամսին էր փախուստի դիմել բանտից։ Մեքսիկայի կառավարությունը ճգնում է գտնել հուլիսին բանտից փախուստ հաջողացրած քրեական հեղինակությանը: Նոր հրապարակված տեսանյութում լսվում է փախուստի պահին ճաղավանդակի ներսից եկող ուժգին հարվածների ձայնը։
Մեքսիկայի կառավարությունը խայտառակ էր եղել “Էլ Չապոյի” փախուստով։ Մինչ այդ Մեքսիկան հրաժարվել էր նրան հանձել ԱՄՆ-ին։ Սակայն այս անգամ ձերբակալելու դեպքում, նրան կարտահանձնենԱՄՆ-ին: