Եգիպտոսի իշխանությունները ձերբակալել են «Մահմեդական եղբայրության» բարձրաստիճան ևս մեկ պաշտոնյա՝ շարունակելով նախագահ Մոհամեդ Մորսիի տապալումից հետո խմբավորման դեմ սկսված բռնությունները:
Անվտանգության մարմինների ծառայողները չորեքշաբթի օրը ձերբակալել են փախուստի մեջ գտնվող Էսամ էլ-Էրիանին, որը զբաղեցնում է «Մահմեդական եղբայրության» քաղաքական թևի ղեկավարի պաշտոնը:
«Մահմեդական եղբայրության» բարձրաստիճան հարյուրավոր պաշտոնյաներ, ներառյալ Եգիպտոսի տապալված նախագահին, ձերբակալվել են՝ սկսած այս տարվա հուլիսից, նրանց ներկայացվել են բռնություններ հրահրելու մեղադրանքներ:
Նախագահ Մորսիին տապալելուց հետո Մորսիի և «Մահմեդական եղբայրության» կողմնակից իսլամիստների կազմակերպած բողոքի ցույցերի դեմ ուղղված բռնությունների զոհ է գնացել առնվազն 1000 մարդ:
Եգիպտոսում նախօրեին հրաժարական են ներկայացրել «Մահմեդական եղբայրության» 35 անդամների դատավարությունը վարող երեք դատավորները՝ հիմնավորելով իրենց քայլը դատավարությանն իրենց մասնակցության «հարմար» չլինելու հանգամանքով: Դատավորներն իրենց որոշման վերաբերյալ որևէ այլ մանրամասն չեն ներկայացրել:
Երկրի դատական իշխանությունները սակայն հայտնել են, որ դատավորները հրաժարվել են գործը վարելուց այն պատճառով, որ Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը չէր թույլատրում ամբաստանյալներին ներկա գտնվել դատարանի դահլիճում:
Դատավորների հրաժարականը նշանակում է, որ «Մահմեդական եղբայրության» ձերբակալված անդամների գործը վարելու համար կնշանակվեն նոր դատավորներ, և գործի վարույթը կվերսկսվի: