Մատչելի հղումներ

Եգիպտոսի նախագահի աթոռի համար պայքարում են Ահմեդ Շաֆիքն ու Մոհամեդ Մորսին


Եգիպտոսում սկսվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլի երկօրյա քվեարկությունը։ Նախագահի աթոռի համար երկրորդ փուլում պայքարում են նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիքն ու Մահմեդական եղբայրություն կազմակերպության թեկնածու Մոհամեդ Մորսին։

Քվեարկությունն անցնում է լարված պայմաններում, երբ իսլամիստների կողմից վերահսկվող խորհրդարանը պահանջում է արգելել վտարված նախագահ Հոսնի Մուբարաքի վարչակարգում պաշտոններ զբաղեցրած անձանց մասնակցությունը, իսկ Գերագույն սահմանադրական դատարանը՝ հակասահմանադրական համարում խորհրդարանի այդ օրոշումը։

Մուբարաքի իշխանության տարիներից արդարադատության համակարգում մնացած պաշտոնյաները նաեւ ներկայացնում են նախագահական ընտրությունների առաջին փուլում առկա խնդիրներ եւ խորհրդարանին դիմում ցրվելու կոչով։
Իսլամիստ ղեկավարաները երկրի կառավարող ռազմական խորհրդին մեղադրում են սահմանադրական դատարանի միջոցով փաստացի հեղաշրջում կազմակերպելու փորձերի մեջ։ Սակայն խորհուրդը հայտարարում է, որ ընտրությունները շարունակվելու են ըստ ծրագրվածի։

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հայտարարել է, որ Վաշինգտոնը հետեւում է Եգիպտոսում քաղաքական զարգացումներին ու ՝՝ակնկալում իշխանության սահուն փոխանցում ժողովրդավարական եղանակով ընտրված քաղաքացիական կառավարությանը՛՛։

XS
SM
MD
LG