Մատչելի հղումներ

Եգիպտոսում անհամբեր սպասում են նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալների հրապարակմանը


Եգիպտոսն այսօր
Եգիպտոսն այսօր

Եգիպտոսում, մինչեւ նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալների հաղորդումը, իրադրությունը շարունակում է մնալ լարված։

Երկրի ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղարն ասել է, թե հանձնաժողովի նախագահը պաշտոնական տվյալները հաղորդելու է կիրակի օրը տեղական ժամանակով ժամը 15-ին։

Այս ընթացքում ե՛ւ Մահմեդական եղբայրություն շարժման թեկնածու Մուհամեդ Մորսին ե՛ւ երկրի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիքն իրենց հաղթող են ճանաչել։

Պաշտոնական տվյալները պիտի հրապարակվեին անցած հինգշաբթի օրը, սակայն ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ խախտումների մասին բողոքներն ուսումնասիրելու համար ունեն հավելյալ ժամանակի կարիք։
Կահիրեի Թահրիր հրապարակում Մահմեդական եղբայրություն շարժման հարյուրավոր աջակիցներ շարունակում էին օր ու գիշեր ընթացող հանրահավաքներն ի պաշտպանություն Մուհամեդ Մորսիի։

Իսկ երկրի կառավարող ռազմական խորհուրդը դատապարտում է երկու թեկնածուներին, իրենց նախապես հաղթող ճանաչելու եղանակով, ավելորդ լարվածություն առաջ բերելու համար։
Խորհուրդը նաեւ հանդես է եկել հուլիսի մեկից ամբողջ իշխանությունը քաղաքացիական ղեկավարությանը հանձնելու մասին հայտարարությամբ, խոստում, որը շատերի կարծիքով, իրականանալի չէ։

XS
SM
MD
LG