Եգիպտոսում երեքշաբթի օրը դատարանի առջև է կանգնել «Մահմեդական եղբայրության» առաջնորդն ու 682 այլ ամբաստանյալ, որոնց ներկայացվում են սպանությունների իրականացման մեղադրանքներ:
«Մահմեդական եղբայրության» գերագույն առաջնորդ Մոհսամեդ Բադիեի և այլ ամբաստանյալների դատավարությունը բոյկոտել են վերջիններիս դատապաշտպանները: Եգիպտոսի պետական լրատվական գործակալության համաձայն, դատավարությունն անցկացվել է հեռակա կարգով՝ ամբաստանյալների բացակայությամբ:
Եգիպտոսում դատարանը նախօրեին մահվան է դատապարտել «Մահմեդական եղբայրության» 529 անդամի՝ ոստիկանության ծառայողների, ոստիկանության բաժանմունքների ուղղությամբ հարձակումների իրականացման, ինչպես նաև այլ տեսակի բռնություններ գործելու մեղադրանքներով:
Կահիրեից դեպի հարավ գտնվող Մինյա քաղաքի դատարանի կողմից երկուշաբթի օրը բազմաթիվ ամբաստանյալներին մահապատժի ենթարկելու մասին դատավճիռը դարձել է Եգիպտոսի ժամանակակից պատմության մեջ կայացված մահվան ամենազանգվածային դատավճիռը:
Մահապատժի ենթարկելու զանգվածային դատավճիռ կայացնելուց կապակցությամբ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Մարի Հարֆն ասել է, որ Միացյալ Նահանգները «ցնցված է և խորը մտահոգություն է արտահայտում» նման դատավճռի կապակցությամբ:
«Ամբաստանյալներին ըստ էության տրամադրվում է բողոքարկման հնարավորություն, սակայն ըստ էության, չի թվում, որ երկօրյա դատական նիստի ընթացքում հնարավոր կդառնա իրականացնել 529 ամբաստանյալների գործերով ապացույցների և վկայությունների արդար ուսումնասիրություն՝ միջազգային չափանիշներին համապատասխան», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը:
Եգիպտոսի իշխանությունները հետապնդման են ենթարկում «Մահմեդական եղբայրությունը» անցյալ տարվա հուլիսին խմբավորման անդամ, ազատ ընտրությունների արդյունքում իշխանության գլուխ անցած նախագահ Մոհամմեդ Մորսիին տապալելուց հետո:
Եգիպտոսի անվտանգության ուժերն անցյալ տարվա օգոստոսից սպանել են «Մահմեդական եղբայրության» հարյուրավոր աջակիցների, որոնք անցկացրել էին նախագահ Մորսիին իր պաշտոնում վերականգնելուն ուղղված զանգվածային նստացույց:
«Մահմեդական եղբայրությունը» ահաբեկչական խմբավորում է ճանաչվել Եգիպտոսի իշխանությունների կողմից, սակայն կազմակերպությունը պնդում է, թե այն հավատարիմ է խաղաղ միջոցներով ակտիվիստական գործունեության իրականացման: