Մատչելի հղումներ

Եգիպտոսի դատախազությունն Հոսինի Մուբարաքին ազատ արձակելու հրաման է տվել


Երկրի պաշտոնյաների համաձայն, Մուբարաքին ազատ արձակելու մասին գրավոր հրահանգներ են ուղարկվել Թորա բանտի ղեկավարությանը, որտեղ պահվում է 2011 թվականի հեղափոխության արդյունքում տապալված նախկին նախագահը

Եգիպտոսի դատախազությունը երկրի պաշտոնանկ արված նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ազատ արձակելու մասին հրաման է արձակել:

Երկրի պաշտոնյաների համաձայն, Մուբարաքին ազատ արձակելու մասին գրավոր հրահանգներ են ուղարկվել Թորա բանտի ղեկավարությանը, որտեղ պահվում է 2011 թվականի հեղափոխության արդյունքում տապալված նախկին նախագահը:

Մուբարաքին ազատ արձակելու հնարավորության մասին այս շաբաթվա սկիզբ հայտնել էին Եգիպտոսի նախկին նախագահի փաստաբանը և երկրի դատական մարմինների աղբյուրներից մեկը:

85-ամյա Հոսնի Մուբարաքը ձերբակալվել էր պաշտոնանկ արվելուց հետո: Եգիպտոսի նախկին նախագահին այնուհետև ներկայացվել էին կաշառակերությունից մինչև ցուցարարների սպանության մեջ հանցակից լինելու մեղադրանքներ:

Մուբարաքի փաստաբան Ֆարիդ էլ-Դիբին ասել էր, թե պաշտպանյալի ազատազրկման համար իրավական միակ հիմք էին մնում կաշառակերության մեղադրանքները, որոնք Եգիպտոսի նախկին նախագահից հանելու համար, ըստ փաստաբանի, շատ ժամանակ չի պահանջվի:
XS
SM
MD
LG