Մատչելի հղումներ

Մուբարաքը վերակենդանացման բաժնում է


Եգիպտոսի անվտանգության ուժերը հայտնել են, որ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը գտնվում է անգիտակից վիճակում և տեղափոխվել է հիվանդանոց՝ կաթվածից հետո:

Երկրի ռազմական իշխանությունները չորեքշաբթի օրը հայտնել են, որ Կահիրեի հարավում գտնվող «Մաադի» հիվանդանոց տեղափոխված Մուբարաքին «արհեստական շնչառության սարք» է միացվել:

Եգիպտոսի պետական «ՄԵՆԱ» գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, թե Մուբարաքի բժիշկները վերջինիս «կլինիկական մահվան» մասին են հայտարարել, սակայն զինված ուժերի համաձայն «դեռևս վաղ է անել նման եզրակացություն»:

Մուբարաքի որոշ կողմնակիցներ չորեքշաբթի օրը հավաքվել են հիվանդանոցի մոտակայքում:
XS
SM
MD
LG