Մատչելի հղումներ

Եգիպտոսի տապալված նախագահին մեղադրում են «Համաս»-ի հետ կապերի մեջ


«Մահմեդական եղբայրության» խոսնակն ուրբաթ օրը խիստ քննադատության է ենթարկել Մորսիին ներկայացված մեղադրանքները

Եգիպտոսում դատարանը կարգադրել է շարունակել երկրի տապալված նախագահ Մորսիի ազատազրկումը՝ պաղեստինցի զինյալների «Համաս» խմբավորման հետ կապեր պահպանելու մեղադրանքներով:

Պաշտոնական «ՄԵՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Մորսին ազատազրկվել է 15 օրով՝ իրեն ներկայացված մեղադրանքներով հետաքննություն իրականացնելու համար:

Եգիպտոսի իսլամիստների առաջնորդն առանց մեղադրանքների ներկայացման ազատազրկման էր ենթարկվել այս տարվա հուլիսի 3-ից՝ զինված ուժերի կողմից պաշտոնանկ արվելու ժամանակից:

Քննիչները հետաքննություն կանցկացնեն այն հարցի շուրջ, թե արդյոք Մորսին աշխատել է «Համաս»-ի հետ՝ կազմակերպելու համար իր և իսլամիստների մեկ տասնյակից ավելի առաջնորդների փախուստը բանտից 2011 թվականին Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ անցկացվող ապստամբության ընթացքում:

Մորսիի գլխավորած «Մահմեդական եղբայրության» համաձայն, բանտարկյալների ազատազրկման գործում օգնություն են ցուցաբերել տեղի բնակիչները: Կահիրեի դատարանը սակայն հետաքննություն է անցկացնում այն հարցի շուրջ, թե արդյոք ոստիկանության բաժանմունքի վրա իրականացված հարձակումը նախապատրաստելիս Մորսին համագործակցել է «Համաս»-ի հետ:

«Մահմեդական եղբայրության» խոսնակն ուրբաթ օրը խիստ քննադատության է ենթարկել Մորսիին ներկայացված մեղադրանքները՝ պնդելով, թե դրանք ապացուցում են այն, որ Եգիպտոսի վերադառնում է «Մուբարաքի ժամանակաշրջան»:
XS
SM
MD
LG