Եգիպտոսում չորեքշաբթի օրը պահպանվում է քաղաքական լարված իրավիճակը, որի ընթացքում և՛ իսլամիստական կառավարությունը, և՛ զինված ուժերի հրամանատարությունը հայտնել են «երկիրը պաշտպանելու նպատակով արյունահեղությանը պատրաստ լինելու» մասին:
Խռովություններին վերջ դնելու վերաբերյալ վերջնագրից ընդամենը մի քանի ժամ առաջ Եգիպտոսի զինված ուժերի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Սիսին ասել է, որ բանակի հրամանատարությունը պատրաստ է զոհաբերությունների՝ «երկիրն ամիտ ահաբեկիչներից պաշտպանելու համար»:
Այս հայտարարությունն ըստ էության ուղղված էր Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսիին, որը ժամեր առաջ պաշտպանել է իր օրինական նախագահ լինելու հանգամանքը և խոստացել նույնիսկ կյանքի գնով չլքել իր պաշտոնը: Մորսին պահանջել է նաև, որ զինված ուժերը հետ վերցնեն երկրում շարունակվող քաղաքական ճգնաժամին միջամտելու սպառնալիքները:
Եգիպտոսի զինված ուժերը զգուշացրել էին, որ նախատեսում են մեկնարկել «Եգիպտոսի ապագայի ճանապարհային քարտեզի» կիրառումը, եթե մինչև չորեքշաբթի օրվա տեղական ժամանակով երեկոյան ժամը 5-ը չլուծվեն Մորսիի և նրա ընդդիմախոսների միջև առկա քաղաքական տարաձայնությունները:
Ռազմական աղբյուրների համաձայն, զինված ուժերի բարձրագույն հրամանատարությունը չորեքշաբթի օրը, վերջնագրի ժամկետը լրանալուց ժամեր առաջ, արտակարգ հանդիպումներ է անցկացնում:
Մորսիի գլխավորած «Մահմեդական եղբայրություն»-ը մերժել է զինված ուժերի կողմից ներկայացված վերջնագիրը՝ ռազմական հեղաշրջում կատարելու փորձ անվանելով այն: Կուսակցության խոսնակ Գեհադ Էլ-Հադադը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ «Մահմեդական եղբայրությունը» զենք չի բարձրացնի բանակի վրա՝ հավելելով սակայն, որ այն անմիջապես կներգրավվի Մորսիին ուժի միջոցով պաշտոնաթող անելու բոլոր փորձերին:
«Եթե հրասայլեր ուղարկվեն նախագահի ուղղությամբ, մենք կկանգնենք դրանց ճանապարհին: Դրանից հետո հրասայլերին երկու տարբերակ կտրվի՝ անցնել մեր դիակների վրայով կամ անշարժ մնալ և հարգել մեր նախագահի օրինականությունը: Այստեղ չկա երրորդ տարբերակ», - ասել է «Մահմեդական եղբայրության» խոսնակը: