Մատչելի հղումներ

Եգիպտոսի խորհրդարանը նիստ է գումարել


Օրենսդիրներն անտեսել են երկրի զինված ուժերի հրամանն ու Գերագույն դատարանի որոշումը

Եգիպտոսում իսլամիստների առաջնորդությամբ գործող խորհրդարանը երեքշաբթի օրը նիստ է գումարել՝ անտեսելով երկրի զինված ուժերի հրամանն ու Գերագույն դատարանի որոշումը:

Խորհրդարանի ստորին պալատը նիստ է գումարել՝ Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամեդ Մորսիի կողմից այս մարմնի իրավունքները վերականգնելու մասին հրամանագիր արձակելուց մեկ օր անց:

Երկրի զինված ուժերի գերագույն խորհուրդն անցյալ ամիս ցրել էր խորհրդարանը՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում հայտնաբերված բազմաթիվ ընտրախախտումների պատճառով: Եգիպտոսի Գերագույն դատարանն ավելի ուշ հավանության է արժանացրել զինված ուժերի գերագույն խորհրդի այս քայլը:

Ըստ խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Սաադ էլ-Քաթաթնիի, «օրենսդիրները նիստ են գումարել՝ զինված ուժերի գերագույն խորհրդի հրամանագիրն կյանքի կոչելու ուղիներ գտնելու նպատակով»:

Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընը հորդորել է Եգիպտոսի պաշտոնյաներին աշխատել համատեղ և խուսափել երկրում անցումային գործընթացները խաթարելուց:
XS
SM
MD
LG