Մատչելի հղումներ

Եգիպտոսում լրտեսության մեղադրանքներով ձերբակալվել է Իրանի մի դիվանագետ


Եգիպտոսում լրտեսության մեղադրանքներով ձերբակալվել է Իրանի մի դիվանագետ
Եգիպտոսում լրտեսության մեղադրանքներով ձերբակալվել է Իրանի մի դիվանագետ

Կահիրեում կիրակի օրը լրտեսության մեղադրանքներով ձերբակալվել է Իրանի դիվանագետներից մեկը։

Դիվանագետ Քասեմ ալ-Հուսեյնին ձերբակալվել և հարցաքննվել է՝ Իրանի հետախուզական մարմիններին «տեղեկություններ փոխանցելու» պատճառով։ Որոշ հաղորդագրությունների համաձայն, դիվանագետը փորձում էր որպես գործակալ լրտեսական գործունեության մեջ ներգրավվել Եգիպտոսի քաղաքացիների։

Իրանի պաշտոնյաները հերքել են ալ-Հուսեյնիի ձերբակալության մասին հաղորդագրությունները։

Եգիպտոսն ու Իրանը լիարժեք դիվանագիտական հարաբերություններ չունեն 1979 թվականից, երբ Իրանում տեղի է ունեցել Իսլամական հեղափոխությունը, իսկ Եգիպտոսը խաղաղության պայմանագիր է կնքել Իսրայելի հետ։

XS
SM
MD
LG