Մատչելի հղումներ

Ընտրություններ Եգիպտոսում


Եգիպտացիները աջակցում են Մոհամեդ Մորսիին
Եգիպտացիները աջակցում են Մոհամեդ Մորսիին
Եգիպտոսի սահմանադրական դատարանը հայտարարել է, որ հին վարչակազմի վերջին վարչապետ Ահմեդ Շաֆիկը իրավասու է նախագահ առաջադրվել Եգիպտոսի ընտրություններում, հակառակ նախկին վարչակազմի անդամների մասնակցությունը ընտրություններին արգելող օրենքի։ Դատարանը նաեւ խորհրդարանի մեկ երրորդի ընտրությունը անվավեր Է հայտարարել՝ խորհրդարանում դժվար կացություն ստեղծելով։

Խորհրդարանի դրսում հավաքված եգիպտացիները բողոքել են դատարանի այդ որոշման դեմ, այն բնութագրելով, նախկին վարչակազմի անդամներին կառավարության մեջ պահելու քաղաքական քայլ

՛՛Այսօր հստակ է դարձել իշխանությունը Մուբարակի կողմնակիցներից Ահմեդ Շաֆիկին փոխանցելու ցանկությունը՝՝ ասել է քաղաքական գործիչ Մոհամեդ Աբդուլան։

Դատարանի որոշումը կայացվել է Եգիպտոսի ընտրություններից անմիջապես առաջ, մտահոգություն առաջացնելով, որ երկրում կոռուպցիային վերջ դնելու ջանքերը ապարդյուն կավարտվեն։ Շաֆիկի հակառակորդը Մահմեդական եղբայրություն խմբի թեկնածու Մոհամեդ Մորսին է, ում շատեր անհանդուրժելի թեկնածու են համարում։

Ոմանք էլ բողոքում են, որ դատարանի որոշումը ինքնին կոռուպցիայի արդյունք է, քանի որ դատավորներից մեկը ղեկավարում է ընտրական հանձնաժողովը։ Իսկ երկրի իշխող ռազմական խորհուրդը հայտարարել է, թե զինվորականները կարող են ձերբակալել քաղաքացիներին։
Սակայն սյունաագիր եւ քաղաքական դիտորդ Ռանիա Էլ Մալկին ասել է, թե հանրային բողոքարշավների ազդեցիկությունը թերեւս նվազել է։

՛՛Մարդիկ կմասնակցեն ընտրություններին եւ կասեն այն ինչ ուզում են եւ ոչինչ չի կարող փոխել ընտրությունների արդյունքները՝՝ ասել է Ռանիա էլ Մալկին։

Այդուհանդերձ ոմանք քննադատում են երկու թեկնածուներին էլ.

՝՝Խորհրդարանի անվավեր հայտարարված քվեները երկու թեկնածուներին կնախազգուշացնեն երրորդ ուժի գոյության մասին՝՝ ասել է ուսանող այս ցուցարարը։

Դժվար է ասել է, թե ներկայումս Եգիպտոսի վերահսկողությունը ստանձնած իշխանությունը ինչպիսի ուշադրություն կդարձնի բողոքի ցույցերին։
XS
SM
MD
LG