Մատչելի հղումներ

Եգիպտոսի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել


Ոստիկանության բաժանմունքներից մեկի մոտակայքում մեքենայի մեջ տեղադրված ռումբի հուժկու պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն չորս, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 40 մարդ

Եգիպտոսի իշխանությունների համաձայն, երկրի մայրաքաղաք Կահիրեում ուրբաթ օրը որոտացել է առնվազն երեք պայթյուն:

Ոստիկանության բաժանմունքներից մեկի մոտակայքում մեքենայի մեջ տեղադրված ռումբի հուժկու պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն չորս, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 40 մարդ:

Եգիպտոսի իշխանությունների համաձայն, քաղաքի մետրոյի կայարաններից մեկի մոտակայքում որոտացել էր երկրորդ պայթյունը, որի թիրախը նույնպես եղել են ոստիկանության ծառայողները: Օրվա ընթացքում քաղաքում տեղի էր ունեցել ևս մեկ պայթյուն:

Հարձակումների համար որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:

Կահիրեում իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցները՝ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի տապալմանը բերած ապստամբության մեկնարկի երրորդ տարեդարձին ընդառաջ:

Եգիպտոսի իշխանություններն ուրբաթ օրը տեղի ունեցած պայթյուններից հետո հանդես են եկել Կահիրեի Թահրիր հրապարակը մինչև այս շաբաթվա վերջ արգելափակելու մասին հայտարարությամբ: Այս հրապարակում, որը եղել եր Եգիպտոսում երեք տարի առաջ սկիզբ առած ապստամբության կիզակետը, խաղաղ ցույցեր էին նախատեսում անցկացնել երկրի աշխարհիկ ակտիվիստները, ինչպես նաև «Մահմեդական եղբայրությունը»:
XS
SM
MD
LG