Մատչելի հղումներ

Մեջքի և ոտքի խրոնիկ ցավի վերացման դյուրին լուծում


Փոքրիկ իմպլանտատը կարող է մեջքի և ոտքի խրոնիկ ցավի լուծումը դառնալ:

Ստորին մեջքի ցավը ամերիկացիների համար տարեկան առնվազն 50 միլիարդ դոլար է արժենում: Մեջքի ստորին հատվածի և ոտքերի ցավի պատճառ հանդիսացող գոտկային ողնաշարի նեղացումը 60 անց տարիքի մարդկանց վիրահատությունների առավել տարածված պատճառն է: Ներկայումս բժիշկները փորձում են ցավի թեթևացման համեմատաբար ավելի հեշտ և արդյունավետ միջոց գտնել:

Բուժքույր Շերիլ Դոթը, ով նաև հինգ երեխայի մայր է, շատ ժամանակ է անցկացնում ոտքի վրա: Վերջին չորս տարիների ընթացքում նա այդ ամենը կատարել է մեջքի և ոտքի թուլացնող ցավի պայմաններում:

Նա փորձել է բուժում, ցավազրկողներ, ներարկումներ, սակայն ցավը միշտ հաղթանակող է եղել:

«Ես արդեն կարծում էի, որ կհայտնվեմ անվասայլակում», - ասում է Դոթը:

Միլիոնավոր այլ ամերիկացիների նման՝ նա գոտկային ողնաշարի նեղացումից էր տառապում: Օգնության փնտրտուքներում Դոթը հանդիպեց բժիշկ Ռիչարդ Տալարիկոյին:

«Շատ սրված դեպքերում հիվանդները նույնիսկ մի քանի րոպե չեն կարող քայլել. անձն անգործուն է դառնում», - ասում է բժիշկ Տալարիկոն:

Կանգնելիս կամ քայլելիս ողնաշարը ճնշում է նյարդերը և ցավ պատճառում: Հիվանդների մոտ վիճակը թեթևանում է միայն, երբ նստած են կամ կռացած: Այժմ բժիշկ Տալարիկոն բժիշկների խմբի հետ ուսումնասիրում է ցավը մեղմացնող սուփիրիոն տարածքապահ սարքը:

«Նախկին միջոցների համեմատ՝ սա ավելի հեշտ մոտեցում է թե վիրաբույժի, թե հիվանդի տեսանկյունից» - ասում է բժիշկը:

Վիրաբույժը սկզբում մեկ և կես սանտիմետր երկարությամբ կտրվածք է կատարում մեջքի վրա, ապա տարածքապահ ներդնում պահանջվող հատվածում, որտեղ այն սեպի դեր է կատարում՝ մշտապես բաց պահելով ողնաշարի խողովակը:

«Դրա օգնությամբ ողնաշարը ճկված վիճակում է մնում՝ կարծես նստած դիրքում» , - նշում է բժիշկ Տալարիկոն:

Շերիլն արդեն վիրահատվել է այդ եղանակով և ըստ նրա՝ դա փոխել է իր կյանքը:

Ըստ նրան, վիրահատությունը կտրականապես բարելավել է իր ինքնազգացողությունը: Այժմ նա կարող է մտածել իր երեխաների, այլ ոչ թե ցավի մասին:

Տարածքապահ սարքի դերը դեռ ուսումնասիրվում է, սակայն այս փորձից կարող են օգտվել հիվանդներն ամբողջ երկրում: Եթե ուսումնասիրության արդյունքները հաստատվեն, բժիշկները հուսով են, որ Դեղորայքի և սննդի դաշնային գործակալությունը կհաստատի այն, և երեք տարվա ընթացքում բուժման այս եղանակը մատչելի կդառնա բոլորի համար:

XS
SM
MD
LG