Մատչելի հղումներ

Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիներին պատկանող 20 տուն կապամոնտաժվի


Երուսաղեմի քաղաքապետը հաստատել է կառուցապատման մի նախագիծ, որն իրագործելու պարագայում Արևելյան Երուսաղեմի պաղեստինցի բնակիչների 20 տներ են քանդվելու:

Այս տարվա մարտ ամսին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմի քաղաքապետ Նիր Մարքեթին կոչ էր արել ժամանակավորապես սառեցնել կառուցապատման ծրագիրը` Իսրայելի միջազգային հեղինակությունը չվնասելու հիմնավորմամբ:

Պաղեստինցի ղեկավարները կառուցապատման ծրագիրը որակել են որպես Իսրայելի կողմից Երուսաղեմն ամբողջությամբ հրեական քաղաք դարձնելուն միտված քայլ:

Ի պատասխան, իսրայելական կողմը հայտարարել է, որ կառուցապատման ծրագրով նախատեսվում է ապամոնտաժել տարածքի ապօրինի շինությունները միայն:

Իսրայելն Արևելյան Երուսաղեմը գրավել է Հորդանանից դեռևս 1967-ի պատերազմի օրերին:

XS
SM
MD
LG