Մատչելի հղումներ

Իրանն արձակել է երկիր-երկինք տիպի հրթիռ


Իրանն արձակել է երկիր-երկինք տիպի հրթիռ
Իրանն արձակել է երկիր-երկինք տիպի հրթիռ

Իրանը Նոր Տարվա առաջին օրը դիմավորել է Հորմուզի նեղուցում միջին հեռահարության երկիր-երկինք տիպի հրթիռ արձակելով։
Թեհրանը նախորդ օրն առաջարկել էր սկսել միջուկային իր ծրագրի շուրջ Արեւմուտքի հետ բանակցությունների նոր փուլ՝ հետաձգելով հեռու նշանառության բալիստիկ հրթիռի նախատեսված փորձարկումը։


Երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սաիդ Ջալիլին ասել է, թե ինքը բանակցություններ սկսելու հրավեր է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամներին ու Գերմանիային։ Իսկ Գերմանիայում Իրանի դեսպանը հրավերը ներկայացնելու է Եվրոպական Միության արտաքին քաղաքական հարցերով պատասխանատու Քեթրին Էշթընին։


Դիվանագիտական նոր ջանքերն ի հայտ են գալիս, երբ Իրանը նախազգուշացնում է փակել Հորմուզի նեղուցը, կանգնեցնելով նավթատար նավերի ընթացքը, եթե Արեւմուտքը որոշի պատժամիջոցներ սկսել Իրանից նավթի արտահանման նկատմամբ։
ԱՄՆ-ը, որը հանդես էր եկել նեղուցը փակելու Իրանի սպառնալիքների դեմ, Պարսից ծոց է ուղարկել Ջոն Ստեննիս ավիակիրը, որը հետեւում է այստեղ Իրանի կողմից անցկացվող զինավարժությունները։

Հորմուզի նեղուցը ջրային միջազգային տարածք է, որի փակումը կարող է դառնալ պատերազմի պատճառ։

XS
SM
MD
LG