Մատչելի հղումներ

Հայիթիի ոստիկանությունը ձերբակալել է նախկին բռնապետ Դյուվալյեին


Հայիթիի ոստիկանությունը ձերբակալել է նախկին բռնապետ Դյուվալյեին
Հայիթիի ոստիկանությունը ձերբակալել է նախկին բռնապետ Դյուվալյեին

Հայիթիի ոստիկանությունը ձերբակալել է արտաքսումից անսպասելի այց կատարած նախկին բռնապետ Ժան-Կլոդ Դյուվալյեին:

Հայիթիի նախկին ղեկավարը, որը հայտնի է «Բեյբի Դոք» մականունով, երեքշաբթի օրը ձերբակալվել է «Քարիբե» շքեղ հյուրանոցում` Ֆրանսիայում 25 տարվա աքսորից վերադառնալուց երկու օր անց: Նրան ձերբակալելու համար Հայիթիի գլխավոր դատախազը ժամանել է հյուրանոց` դատավորի և ոստիկանության ուղեկցությամբ:

Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են արել Հայիթիի կառավարությանը դատական գործ հարուցել Դյուվալյեի նկատմամբ` վերջինիս 15 տարի տևած կառավարման ընթացքում բազմաթիվ բռնություններ իրագործելու պատճառով:

Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի խոսնակ Ռուփերթ Քոլվիլը երեքշաբթի օրը հայտնել է, որ դեռևս հայտնի չէ, արդյոք Հայիթին կարող է մեղադրանքներ ներկայացնել Դյուվալյեին` իր պաշտոնավարման ընթացքում կատարված հանցագործությունների պատճառով, քանի որ դատական գործ հարուցելու համար անհրաժեշտ է հավաքել համապատասխան ապացույցներ:

«Human Rights Watch» կազմակերպության տվյալներով, Դյուվալյեի պաշտոնավարման ժամանակ հազարավոր մարդիկ սպանվել են և ենթարկվել խոշտանգումների: Կազմակերպությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Դյուվալյեին:

XS
SM
MD
LG