Մատչելի հղումներ

 
Եմենի երկու քաղաքացու կասկածում են ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ

Եմենի երկու քաղաքացու կասկածում են ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ


Հոլանդիայում ձերբակալված Եմենի երկու քաղաքացիները, ովքեր Ամստերդամ են ժամանել Միացյալ Նահանգներից, ըստ կասկածների ունեցել էին ահաբեկչական հարձակում նախապատրաստելու նպատակներ:

Նրանց կալանավորել են Չիկագոյից «United Airlines» ավիաընկերության թռիչքով ժամանելուց հետո` ուղեբեռում կասկածելի սարքեր ունենալու պատճառով:

Պաշտոնյաների կարծիքով, նրանք իրականացնում էին «դատարկ ուղևորություն»` ահաբեկչական հարձակում նախապատրասելու վարժանք:

ԱՄՆ-ի հարավային Ալաբամա նահանգի Բիրմինգեմ քաղաքում կասկածյալ ալ Սուֆիի ուղեբեռի մեջ պետական մարմինները հայտնաբերել էին ժապավենով իրար ամրացված բջջային հեռախոսներ և ժամացույցներ, ինչպես նաև 7000 դոլարի չափով կանխիկ գումար: Նրան թույլ էին տվել ուղևորվել Չիկագո, քանի որ օրենքի որևէ խախտում չէր արձանագրվել:

Չիկագո քաղաքից կասկածյալներ Ալ Սուֆին ու ալ Մուրիսին պետք է ուղևորվեին Վաշինգտոն, ապա` Ամստերդամ, սակայն ԱՄՆ-ի պետական մարմիններին կասկածելի է թվացել իրենց ծրագիրը փոխելու և ուղիղ Ամստերդամ ուղևորվելու հանգամանքը: Դրա մասին նախազգուշավել էին Հոլանդիայի պետական մարմինները, և Ամստերդամ թռիչք իրականացնող ինքնաթիռով ուղևորվել են նաև ԱՄՆ-ի օդային անվտանգության ապահովման ծառայության ներկայացուցիչները:

XS
SM
MD
LG