Մատչելի հղումներ

Դասթին Հոֆմանի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել


Հիվանդությունը սակայն հայտնաբերվել է վաղ շրջանում, և դերասանին արված վիրահատությունը հաջող է անցել

Ամերիկացի հանրաճանաչ դերասան Դասթին Հոֆմանն քաղցկեղի դեմ բուժում է անցել, որի արդյունքները եղել են դրական:

Այս մասին հաղորդել է Հոֆմանի ներկայացուցիչը, որի համաձայն քաղցկեղը հայտնաբերվել էր վաղ շրջանում, և դերասանը բարեհաջող ավարտված վիրահատություն է անցել:

«Հոֆմանն իրեն լավ է զգում, առողջական վիճակը լավ է», - նշել է դերասանի ներկայացուցիչ Ջոդի Գոթլիբը:

Գոթլիբը սակայն չի հայտնել, թե քաղցկեղի որ տեսակն է հայտնաբերվել դերասանի մոտ:

Նրա համաձայն, Հոֆմանը կհետևի բուժող բժշկի խորհրդին և կանցնի քաղցկեղի վերադարձը կանխարգելող բուժում:

«Օսկար»-ի երկակի դափնեկիր 75-ամյա Դասթին Հոֆմանը վերջին տարվա ընթացքում իրականացնում էր իր՝ որպես ռեժիսորի առաջին «Քառյակ» (Quarter) կինոնկարի առաջ քաշելու աշխատանքները:

Հոֆմանը մինչև այս տարվա վերջ նախատեսում է նկարահանել ևս երկու կինոնկար՝ Ռալդ Դալի պատմվածքի հիման վրա նկարահանվող «Էզիո Տրոտ» (Esio Trot) և «Տղաների երգչախումբ» (Boys Choir) կինոնկարները:

Օսկարակիր դերասանն այս տարվա հուլիս ամսին ավարտել էր նկարահանումները Ջոն Ֆավրոյի «Շեֆ խոհարար» (Chef) կինոնկարում:
XS
SM
MD
LG