Մատչելի հղումներ

«Dragon» տիեզերական պարկուճը մեկնել է Միջազգային տիեզերակայանից


Մասնավոր հրթիռի միջոցով տիեզերք դուրս բերված «Dragon» տիրեզերական պարկուճը մեկնել է Միջազգային տիեզերակայանից:

Միջազգային տիեզերակայանի անձնակազմը «մեխանիկական ձեռքի» միջոցով անջատել է տիեզերական պարկուճը տիեզերակայանից՝ մեկնարկելով պարկուճի պատմական թռիչքի ավարտական մասը:

Թռիչքի ըստ ծրագրի ընթանալու դեպքում, պարկուճը պետք է այսօր Կալիֆորնիայի ժամանակով ժամը 11:44 րոպեին մուտք գործի Երկրի մթնոլորտ և վայրէջք կատարի Խաղաղ օվկիանոսում:

«Dragon» տիրեզերական պարկուճը Միջազգային տիեզերանավին միակցված է մնացել մեկ շաբաթից պակաս ժամանակ:

Դեպի Միջազգային տիեզերակայան տիեզերական պարկուճն ուղարկվել է Կալիֆրոնիա նահանգից իր գործունեությունն իրականացնող «Space Exploration Technologies», կրճատ՝ «SpaceX» ընկերության և ՆԱՍԱ-ի միջև տիեզերակայան բեռների առաքման պայմանագրի շրջանականերում:

Այս տարի ավելի ուշ սպասվում է, որ իր առաջին թռիչքը կկատարի ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում գործող «Orbital Sciences Corporation» ընկերության տիեզերական առևտրային առաջին սարքավորումը:

Այս ոլորտում մասնավոր հատվածի ընդլայնվող դերը ՆԱՍԱ-ին թույլ կտա ազատել առավել մեծ ռեսուրսներ և տրամադրել դրանք տիեզերագնացության ոլորտի ամենաբարդ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքին, ներառյալ Երկրի ուղեծրից դուրս, օրինակ` դեպի Մարս մոլորակ մարդու մասնակցությամբ տիեզերական առաքելությունների մշակման:

Միջազգյաին տիեզերակայանը, ամերիկյան «Շաթլ» տիեզերական ծրագրի ավարտից հետո, բեռների տեղափոխության հարցում հիմնականում օգտագործել է Ռուսաստանի, Ճապոնիայի և եվրոպական տիեզերական տրանսպորտային սարքավորումները: Ի տարբերություն «Dragon» տիրեզերական պարկուճի, դրանք չեն կարող տիեզերքից տեղափոխել որևէ օգտակար բեռ, այլ պարզապես բեռնվում են աղբով և ոչնչացնում մթնոլորտի խիտ շերտերում:

XS
SM
MD
LG